Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Բադալյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Աղիտու բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 2.18253հա հողամասը (ծածկ.` 09-011-0107-0009), համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Աղիտու բնակավայր, Մ-2 մայրուղի, թիվ 1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: