Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2025 թվականի նոյեմբերի 14-ի հերթական նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կողմից նոր ձեռքբերված գույքը համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում ընդգրկելու և անհատույց օգտագործման իրավունքով «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին․
3)
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին․
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի վարչական սահմաններում նախատեսվող փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին․
6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի «Գութանասարի» անդեզիտաբազալտների հանքավայրում նախատեսվող օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին․
7)
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին.
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |