Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Գագիկ Ստեփանի Խաչատրյանի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աղիտու համայնքի (իրավահաջորդ՝ Սիսիան համայնք) ղեկավար Հրաչիկ Ֆրանգյուլի Հայրապետյանի և քաղաքացի Գագիկ Ստեփանի Խաչատրյանի (անձն․՝ AT0559933, տրված՝ 08․09․2020թ., 051-ի կողմից) միջև 2004 թվականի մարտի 15-ին կնքված Աղիտու բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը (վկ․ համարներ՝ 0054440, 0054442, 0054439)։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։