Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 24-րդ կետերով և 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի պահանջներով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով՝ որոշում եմ․
1․ Սիսիան համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել հետևյալ գույքը՝ համաձայն հավելվածի, ինչպես նաև վերոնշյալ գույքերը անհատույց և անժամկետ օգտագործման հանձնել «Սիսիանի տրանսպորտ» ՀՈԱԿ-ին։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ գույքագրման փաստաթղթերում կատարված լրացումները և անհատույց և անժամկետ օգտագործման հանձնվող գույքը ներկայացնել համայնքի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։