Այսօր: Կիրակի, 25 Օգոստոսի 2019թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2172
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 18
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով ու 689-րդ հոդվածով,  նկատի ունենալով Անգեղակոթ բնակավայրում գտնվող «Արոտօգտագործողների սպառողական միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահ Ա. Խաչատրյանի  2019 թվականի փետրվարի 26-ի գրությունը և  համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով   9  կողմ,    -   դեմ,   -  ձեռնպահ

1. ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ կառավարության, «Շեն» կազմակերպության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացման» ծրագրին աջակցելու նպատակով Անգեղակոթ բնակավայրում գտնվող «Արոտօգտագործողների սպառողական միավորում» սպառողական կոոպերատիվին անհատույց օգտագործման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել  հետևյալ հողամասերը.

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայր 5-րդ փակուղի 7-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող բնակավայրերի այլ հողերից 0.1475 հա (ծածկ. 09-013-0035-0012) բիո գազի կայան, ջերմոց և չորանոց կառուցելու նպատակով:

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության  0.4 հա այլ հողատեսքից (ծածկ. 09-013-0201-0002) մակատեղի և ջրախմոց կառուցելու նպատակով:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.79 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner