Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը, ինչպես նաև Արշավիր Բաբիկի Աղաջանյանի դիմումը՝ որոշում եմ․
1. Ներել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և Արշավիր Բաբիկի Աղաջանյանի միջև 2024 թվականի ապրիլի 18-ին կնքված շարժական գույքի (Հացահատիկահավաք կոմբայն Ս300 ՆՈՎԱ) վարձակալության պայմանագրի 2024 թվականի օգոստոսի 10-ից հաշվարկված հարկային պարտավորությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գույքը նշված ժամանակահատվածից սկսած չի շահագործվել վարձակալի կողմից՝ անսարք լինելու պատճառով: 
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։