Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով, նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/15» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանման 2024 թվականի ապրիլի 19-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/15» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողովը և նշանակել հետևյալ կազմով.
1) Կ. Հովհաննիսյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2) Ա․ Սաֆրազյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
3) Ա․ Խաչատրյան- աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
4) Ն. Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
5) Լ․ Կոստանյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2. Գնահատող հանձնաժողովի քարտուղարնշանակել գնումները համակարգող անձ` աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Ա․Հակոբյանին:
3. Գնահատող հանձնաժողովի նիստը հրավիրել 2024 թվականի ապրիլի 25-ին, ժամը 15:00-ին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։