Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա․ Խաչատրյանի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Սեփականության վկայական ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 2000-ական ՀՀ դրամ գրանցման գումար, ինչպես նաև՝ ՀՀ ֆինանսների նախարարություն 1000-ական ՀՀ դրամ պետական տուրք՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի հետևյալ ծածկագրերի ՝ (09-028-00105-0009),  ( 09-028-0105-0008), ( 09-028-0105-0013), (09-028-0105-0019) և (09-028-0001-0004)-ի համար։
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։