Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով ու նկատի ունենալով Նաիրա Մարատի Հովակիմյանի կամովին հողամասից հրաժարվելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 29-ի դիմումը՝ որոշում եմ.
1.Նաիրա Մարատի Հովակիմյանին (անձն.՝ AR0505327, տրված՝ 08․11․2017, 051-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող, Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ 0․416 հա (վկ․ համար՝ 30042015-09-0017, ծածկ․՝ 09-023-0208-0010), 0.336 հա (վկ․ համար՝ 30042015-09-0027, ծածկ․՝ 09-023-0209-0004), 0.664 հա (վկ․ համար 30042015-09-0014, ծածկ․՝ 09-023-0208-0018) գյուղատնտեսական նշանակության հողակտորնները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքի պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։