ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022թ. մարտի 17-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 67-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
4. Անշարժ գույք նվիրելու մասին:
5. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին:
6. Փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:
Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 3» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: