ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն անհատույց և անժամկետ օգտագործման հանձնելու մասին։
2. Մոդուլային մանկապարտեզ կառուցելու քաղաքաշինական փաստաթուղթը հաստատելու մասին:
3. Զբոսաշրջային գոտի կառուցելու քաղաքաշինական փաստաթուղթը հաստատելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին:
Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 9» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: