Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 4-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Սիսիանի քաղաքապետարանի և Ռոբերտ Պետրոսյանի միջև 2005 թվականի հունվարի 11-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագրում կատարել լրացում և պայմանագիրը լրացնել 2.1.6 կետով.
«2.1.6. Վարձակալված հողամասն օտարելու դեպքում «Վարձակալը» ունի հողամասի գնման նախապատվության իրավունք»:
2. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Գայի փողոց թիվ 29/51 հասցեում գտնվող 0.1հա հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով 342x1000=342000 (երեք հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել հողամասի գնման նախապատվության իրավունք ունեցող անձ՝ Ռոբերտ Թաթուլի Պետրոսյանին:
3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: