Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող Վեյնամին Թանգյանի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Անշարժ գույքի սեփականության վկայական ձեռք բերելու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ պետական տուրք, Սիսիան համայնքի Բնունիս բնակավայր 9-րդ փողոց թիվ 2՝ 0,11401հա (ծածկ․՝ 09-020-0020 կադաստրային թաղամասից) հասցեի համար։
2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։