Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

23 ապրիլի 2025 թվականի թիվ 402-Ա

ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով ու նկատի ունենալով, որ ս/թ մայիսի 03-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր՝ որոշում եմ.

1.Սիսիան համայնքում ս/թ մայիսի 03-ին կազմակերպել և իրականացնել շաբաթօրյակ:
2. «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Դ. Մարգարյանին՝ շաբաթօրյակի ընթացքում ապահովել առաջացած աղբի տեղափոխումը:

3. Աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ ապահովել շաբաթօրյակի ընթացքում «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից կատարված ծախսերը:

4. Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ կազմակերպական աշխատանքները: 

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. ապրիլի 23
ք.Սիսիան