Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

17 հունիսի 2025 թվականի թիվ 559-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԼԱՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԻՑ 6.38227ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԽՈՏՀԱՐՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով ու Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N1066-Ն որոշումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Բալաք բնակավայրի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք այլ հողատեսքից 6.38227հա հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 09-020-0104-0009-ից/ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 3-րդ կարգի խոտհարքի` գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար:

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. հունիսի 17
ք.Սիսիան