 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2025 թվականի թիվ 167-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԵՎԱԿ ԲԱԴԱՄՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՈՒ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Սևակ Բադամյանի հայտը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սիսիան քաղաքի Իսրայելյան 39/2 հասցեում գործող Ա/Ձ Սևակ Բադամյանի 2025 թվականի համար ներկայացրած հայտը՝ ոգելից խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին։
2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:
3․ Սույն որոշումը հետադարձ ուժով գործում է սույն թվականի հունվարի 1-ից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
2025թ. փետրվարի 10
ք.Սիսիան