Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

13 մարտի 2025 թվականի թիվ 287-Ա

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՐԲԱՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՆ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Դարբաս բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի փետրվարի 27-ի զեկուցագիրը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 2025 թվականի մարտի 11-ի թերությունների ակտը՝ որոշում եմ.

1. Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրի խմելու ջրի ակունքների մաքրման աշխատանքները կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 40լ դիզելային վառելիք։

2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. մարտի 13
ք.Սիսիան