Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

22 ապրիլի 2025 թվականի թիվ 400-Ա

ԱՆԱՀԻՏ ՍՈՍԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԻ ԽՈՏԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի  47-րդ հոդվածի  3-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ  հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 8-րդ կետի 4-րդ ենթակետը, 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» մասը և նկատի ունենալով Անահիտ Սոսի Գևորգյանի դիմումն ու Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 16-ի եզրակացությունը` որոշում եմ.

1. Թույլատրել Անահիտ Սոսի Գևորգյանին (ծնված` 27.02.1990թ., անձնագիր՝ AS0380119, տրված՝ 27.09.2018թ. 051-ի կողմից) խոտանել իր երեք անչափահաս երեխաներին՝ Միլենա Գոռ Միրզոյանին (ծնված` 14.03.2014թ., ծննդյան վկ.՝ԱԲ313829, տրված՝ 24.03.2014թ), Մարիա Գոռ Միրզոյանին (ծնված` 27.03.2017թ., ծննդյան վկ.՝ԱԲ549319, տրված՝ 29.03.2017թ) և Նարեկ Գոռ Միրզոյանին (ծնված` 21.01.2023թ., ծննդյան վկ.՝ԲԱ663020, տրված՝ 25.01.2023թընդհանուր բաժնային սեփականության իրավունքով /ժառանգության իրավունք/ պատկանող VAZ 2106 մակնիշի 34MR940 հաշվառման համարանիշի ավտոմեքենան:

2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. ապրիլի 22
ք.Սիսիան