Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

12 հունիսի 2025 թվականի թիվ 552-Ա

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-25/42 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԹՎՈՎ 5 ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-25/42» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2025 թվականի հունիսի 12-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ. 

1.«ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-25/42» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.

1) Վ․ Խաչատրյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,

2) Ա․ Խալաթյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,

3) Է․ Միքայելյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,

4) Լ․ Առաքելյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,

5) Ս․ Մաթևոսյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:

2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Ա․ Հակոբյան:

3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի հունիսի 17-ին, ժամը 15:00-ին։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. հունիսի 12
ք.Սիսիան