Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

16 մայիսի 2025 թվականի թիվ 472-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 829-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով ու 34-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի «Համիկ Սերյոժայի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունն օրինական ճանաչելու մասին» թիվ 829-Ա որոշման մեջ կատարել լրացում և որոշման 1-ին կետի «համաձայն հատակագծի» բառերից հետո լրացնել «չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20238NVXZM» բառերը։ 

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ  գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. մայիսի 16
ք.Սիսիան