Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

10 փետրվարի 2025 թվականի թիվ 170-Ա

«ԻՄԻՋ Մ․Գ․» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ու նկատի ունենալով «Իմիջ Մ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը՝ որոշում եմ.

1. Բավարարել Սիսիան քաղաքի Գ․Նժդեհ փողոցում, ոստիկանության հարակից տարածքում տեղադրված գովազդային վահանակի համար «Իմիջ Մ․Գ․» ՍՊԸ-ի 2025 թվականի համար ներկայացրած հայտը` 36քմ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու մասին՝ ամսական 54․000 ՀՀ դրամ վճարով՝ վճարելով 900295101118 հաշվեհամարին։

2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:

3․ Սույն որոշումը հետադարձ ուժով գործում է սույն թվականի հունվարի 1-ից։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. փետրվարի 10
ք.Սիսիան