Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

22 ապրիլի 2025 թվականի թիվ 399-Ա

ԱՐՓԻՆԵ ԼՅՈՎԱՅԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի  47-րդ հոդվածի  3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ  հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 8-րդ կետի 4-րդ ենթակետը, 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» մասը և նկատի ունենալով Սիսիանի համայնքի ք. Սիսիան, Շահումյան փ. 72շ. բն 36 հասցեի բնակիչ Արփինե Լյովայի Մնացականյանի դիմումն ու Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 21-ի  եզրակացությունը`որոշում եմ.

1.   Թույլատրել Արփինե Լյովայի Մնացականյանին /ծնված 17.08.1992թ., անձնագիր՝ AT0568554, տրված՝ 24.09.2020,  051-ի կողմից կնքելու իր անչափահաս երեխաներ՝ Համեստ Ներսես Մովսեսյանի /ծնված՝ 11.11.2013թ., ծննդյան վկԲԱ333559 , տրված՝ 15.12.2020թ./ և Գոռ Ներսես Մովսեսյանի /ծնված՝ 22.09.2017թ., ծննդյան վկ.՝ ԲԱ333533, տրված՝ 15.12.2020թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով /ժառանգության իրավունք/ պատկանող շարժական գույքի՝ MERCEDES-BENZ մակնիշի E320 տիպարի 36GS747 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վաճառքի կետ կապված գործարքը:

2․   Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։

3․   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արփինե Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. ապրիլի 22
ք.Սիսիան