 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
ՈՐՈՇՈՒՄ
07 փետրվարի 2025 թվականի թիվ 162-Ա
ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանի 2025 թվականի փետրվարի 6-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Վարձակալական պայմանագրերի գրանցված իրավունքի դադարման պետական գրանցման համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել յուրաքանչյուրի մասով 1000-ական ՀՀ դրամ գումար, Սիսիան համայնքի Արևիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3,1հա (ծածկ.՝ 09-019-0101-0001) և 0,9հա (ծածկ.՝ 09-019-0102-0001) հողամասերի համար:
2. Հանձնարարել ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
2025թ. փետրվարի 07
ք.Սիսիան