Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

14 մարտի 2025 թվականի թիվ 289-Ա

ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի առաջատար մասնագետ Սուսաննա Սահակյանի 2025 թվականի մարտի 12-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.

1․ Սիսիան համայնքի կարիքների համար բաց դասական աճուրդով ձեռք բերված (ք․ Սիսիան, Շիրվանզադե 6 հասցե) շենքի 2025 թվականի մարտի 11-ի առուվաճառքի պայմանագրի  կնքման նոտարական ծառայության համար վճարել 23000 ՀՀ դրամ, ինչպես նաև վերոնշյալ անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ և 40000 ՀՀ դրամ պետական տուրք։

2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. մարտի 14
ք.Սիսիան