Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

07 մայիսի 2025 թվականի թիվ 433-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՌՆԱԿՈԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ԷԴԻԿ ՀԱՄԱԶԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ 0.2 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Էդիկ Համազի Սարգսյանի 2025 թվականի մայիսի 2-ի դիմումը՝ որոշում եմ.

1. Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքի (իրավահաջորդ Սիսիան համայնք) ի դեմս Վեյնամին Թանգյանի և քաղաքացի Էդիկ Համազի Սարգսյանի (անձն․՝ AS0366159, տրված՝ 11․09․2018թ., 051-ի կողմից) միջև 2013 թվականի մարտի 26-ին կնքված Բռնակոթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.2 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. մայիսի 07
ք.Սիսիան