Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

16 հունիսի 2025 թվականի թիվ 558-Ս

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՏՎՈԳՐԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ. 

1. «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում կազմակերպված բազկամարտի մինչև 18 տարեկանների բաց առաջնության 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին, համաձայն հավելվածի՝ պարգևատրել համայնքի ղեկավարի պատվոգրերով։

2. Աշխատակազմի քարտուղարին ՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. հունիսի 16
ք.Սիսիան