Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

06 մայիսի 2025 թվականի թիվ 432-Ա

ՎԱՐԴԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 24-րդ և  26-րդ  կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքի 2191 հոդվածով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ  հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով,  37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 8-րդ, 245-րդ,  249-րդ, 251-րդ, 252-րդ, 267-րդ,275-րդ, 276-րդ,  278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին»  օրենքի 23-րդ  հոդվածով, 2025թվականի ապրիլի 29-ին քննության առնելով  Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի  կողմից առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Գայի փողոց թիվ 6 հասցեում գտնվող հողամասում կատարված  ապօրինի շինարարություն կատարելու փաստով 2025 թվականի մարտի 31-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված  թիվ 02  ստուգման ակտը  և կից  նյութերը՝ պարզեցի.

Սիսիան քաղաքի Գայի փ. շենք 13 բն. 23 հասցեի բնակիչ՝ Վարդան Վոլոդյայի Բաբայանը /ծնվ.՝ 15.07.1973թ., անձնագիր՝ AU0481439, տրված՝ 02.11.2021թ., 051-ի կողմից/, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ՝ Սիսիան քաղաքի Գայի փողոց թիվ 6 հասցեում գտնվող տարածքում 2010 թվականին իրականացրել է 20.98 քմ. ներքին եզրաչափերով ավտոտնակի ապօրինի շինարարություն:

Նկատի ունենալով, որ Վարդան Վոլոդյայի Բաբայանն  արարքը կատարել է 2010 թվականին, հաշվի առնելով Վարդան Բաբայանի դիմումը և  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 8-րդ  հոդվածի պահանջները, կարող ենք փաստել Վարդան Բաբայանի արարքը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ի գործող խմբագրության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 154-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին  պարբերությամբ  նախատեսված վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր  հանգամանքները՝ որոշում եմ.  

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը գործող խմբագրության 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  պարբերությամբ նախատեսված, առանց համապատասխան թույլտվության ապօրինի շինարարություն կատարելու փաստով Վարդան Վոլոդյայի Բաբայանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 200000 /երկու  հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում  ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. մայիսի 06
ք.Սիսիան