 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
ՈՐՈՇՈՒՄ
09 հոկտեմբերի 2025 թվականի թիվ 826-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՂԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Հայկ Գագիկի Ավագյանի կողմից լիազորված անձ Գագիկ Սամվելի Ավագյանի 2025թ․ սեպտեմբերի 25-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Վաղատին բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.1890հա հողամասը (ծածկ.` 09-089-0012-0039) հասցեավորել և տրամադրել Վաղատին բնակավայր, 14-րդ փողոց, 5 հողամաս հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 09
ք.Սիսիան