 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2025 թվականի թիվ 166-Ա
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ու նկատի ունենալով «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Որոտան 1-1/3 հասցեում գործող «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 2025 թվականի համար ներկայացրած հայտը արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու մասին։
2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:
3․ Սույն որոշումը հետադարձ ուժով գործում է սույն թվականի հունվարի 1-ից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
2025թ. փետրվարի 10
ք.Սիսիան