Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

14 փետրվարի 2025 թվականի թիվ 191-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Հայկ Հովհաննիսյանի հայտը՝ որոշում եմ.

1. Բավարարել Սիսիան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1/3 հասցեում գործող Ա/Ձ Հայկ Հովհաննիսյանի 2025 թվականի համար ներկայացրած հայտը՝ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ստանալու մասին։

2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:

3․ Սույն որոշումը հետադարձ ուժով գործում է սույն թվականի հունվարի 1-ից։

 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. փետրվարի 14
ք.Սիսիան