Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

23 ապրիլի 2025 թվականի թիվ 403-Ա

ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածը և 608-րդ հոդվածի 1-ին կետը, 617-րդ հոդվածը և Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի  փետրվարի 14 թիվ 013-Ա որոշումն ու նկատի ունենալով քաղաքացի Նորվարդ Ստեփանի Խաչատրյանի  դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Շաղատ բնակավայրի 1-ին փողոց, թիվ 6 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքից 77,8քմ մակերեսով տարածքը՝ չօգտագործվող լվացքատան շենքը (համաձայն հատակագծի), 5 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել քաղաքացի Նորվարդ Ստեփանի Խաչատրյանին և տարեկան վարձավճար սահմանել 20000 ՀՀ դրամ:

2. Սահմանել, որ  վարձակալության պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը իրականացվում է  վարձակալի միջոցների հաշվին:

3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. ապրիլի 23
ք.Սիսիան