Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

06 մայիսի 2025 թվականի թիվ 431-Ա

ԳԱՌՆԻԿ ԱՌԱՔԵԼԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 24-րդ և  26-րդ  կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքի 2191 հոդվածով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ  հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով,  37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 8-րդ, 245-րդ,  249-րդ, 251-րդ, 252-րդ, 267-րդ,275-րդ, 276-րդ,  278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին»  օրենքի 23-րդ  հոդվածով, 2025թվականի ապրիլի 29-ին քննության առնելով  Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի  կողմից առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող հողամասում կատարված  ապօրինի շինարարություն կատարելու փաստով 2025 թվականի մարտի 31-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված  թիվ 01  ստուգման ակտը  և կից  նյութերը՝ պարզեցի.

Սիսիան համայնքի Շենաթաղ բնակավայր փ. 4 տուն 20 հասցեի բնակիչ՝ Գառնիկ Առաքելի Առաքելյանը /ծնվ.՝ 01.03.1992թ., ն/ք՝ 008922072 , տրված՝ 06.12.2016թ., 003-ի կողմից/, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ՝ Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող տարածքում 2019 թվականին իրականացրել է 142.1 քմ. ներքին եզրաչափերով բնակելի տան ապօրինի շինարարություն:

Նկատի ունենալով, որ Գառնիկ Առաքելի Առաքելյանն  արարքը կատարել է 2019 թվականին, հաշվի առնելով Գառնիկ Առաքելյանի դիմումը և  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 8-րդ  հոդվածի պահանջները, կարող ենք փաստել Գառնիկ Առաքելյանի արարքը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ի գործող խմբագրության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 154-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին  պարբերությամբ  նախատեսված վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր  հանգամանքները՝ որոշում եմ.  

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը գործող խմբագրության 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  պարբերությամբ նախատեսված, առանց համապատասխան թույլտվության ապօրինի շինարարություն կատարելու փաստով Գառնիկ Առաքելի Առաքելյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 200000 /երկու  հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում  ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. մայիսի 06
ք.Սիսիան