 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2025 թվականի թիվ 561-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԳԵՂԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 15 ՀԵԿՏԱՐ ԱՐՈՏԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՄԼԵՏ ԲԵՏԽԵՄԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը և Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի թիվ 32-Ն որոշումն ու նկատի ունենալով Անգեղակոթ բնակավայրի բնակիչ Համլետ Բետխեմի Ներսիսյանի 2025 թվականի հունիսի 13-ի դիմումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Անգեղակոթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 15 հա 5-րդ կարգի արոտը համաձայն հավելվածի, տարեկան 22050 (քսաներկու հազար հիսուն) ՀՀ դրամ վարձավճարով, 1 տարի ժամկետով օգտվելու իրավունքով տրամադրել Անգեղակոթ բնակավայրի բնակիչ Համլետ Բետխեմի Ներսիսյանին (անձն․՝ AP0606773, տրված՝ 24.10.2016թ., 051-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
2025թ. հունիսի 18
ք.Սիսիան