 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 |
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2025 թվականի թիվ 562-Ա
ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա. Խաչատրյանի 2025 թվականի հունիսի 16-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Սեփականության վկայականներ ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 2000-ական ՀՀ դրամ գրանցման գումար, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 1000-ական ՀՀ դրամ պետական տուրք՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բալաք բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի 6,38227հա (ծածկագիր՝ 09-020-0104-0009), 0,51024հա (ծածկագիր՝ 09-020-0110-0001) և 2,28873հա (ծածկագիր՝ 09-020-0104-0010) համար:
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
2025թ. հունիսի 18
ք.Սիսիան