Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

16 մայիսի 2025 թվականի թիվ 470-Ա

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՂՈՒԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՆ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Ծղուկ բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի մայիսի 13-ի գրությունը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 2025 թվականի մայիսի 14-ի թերությունների ակտը՝ որոշում եմ.

1. Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրի խմելու ջրի ակունքների աղտոտված հատվածների մաքրման աշխատանքները կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 80լ դիզելային վառելիք։

2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


2025թ. մայիսի 16
ք.Սիսիան