1. Հաստատել համակարգչի միջոցով ընտրված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2025 թվականի հոկտեմբերի 14-ին նշանակված մրցույթն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը.
1) Մարտիրոսյան Արմեն - ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ,
2) Մովսիսյան Նելլի - ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ,
3) Խաչատրյան Վարդան - Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ,
4) Գևորգյան Գևորգ - Սիսիան համայնքի ավագանու անդամ,
5) Բարսամյան Օլյա - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի աշխատակից:
2. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար հանձնաժողովի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Լիանա Ղազարյանին:
3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։