Այսօր: Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 24
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 03-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը,

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2022 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 03-Ա որոշման մեջ կատարել լրացումներ և որոշման հավելվածը լրացնել 25-ից 31 կետերով` համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.76 Կբ) հիմնավորում
(12.72 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարց- Մ. Հարությունյան - Նվիրատվություն կատարելու թույլտվություն չկա, փորձենք եզրեր գտնենք նվիրելու:
Պատասխան -Ա. Հակոբջանյան-Մենք դիմել ենք, կադաստրը մերժել է:

Հարց - Մ. Հարությունյան - Դիմել ե՞ք կառավարությանը:
Պատասխան - Ա. Հակոբջանյան - Դիմել ենք, մերժվել է:

Ելույթ - Գ. Հովհաննիսյան - Եթե հնարավոր չէ, թող կատարենք նրանց խնդրանքը, ծնողը պատրաստ է տարածքը գնելու:
Ելույթ -  Է. Հովհաննիսյան - Գրիշայի ծնողը պատրաստ է վճարելու, մյուսն էլ: Նրանք խնդրել են, որ տրամադրենք իրենց: 
Ելույթ - Ա. Հակոբջանյան - Ծնողները նամակով դիմել են կառավարությանը և մերժվել են: Սա իրենց խնդրանքն է, և իրենք պատրաստ են վճարելու: Ես էլ չեմ ցանկանում, որ իրենք վճարեն, քանի որ իրենք ամենաթանկը՝ կյանքը տվել են հայրենիքին:
Առաջարկություն - Ն. Հարությունյան - Եթե ուզում եք օգտակար լինել ես կառաջարկեմ բարերար գտնենք, այդ գումարները մուծեն:
Ելույթ - Է. Հովհաննիսյան - Ծնողները հենց հիմա հետևում են մեզ և սպասում մեր կողմ քվեարկությանը:
Ելույթ - Մ. Հարությունյան - Ուզում եմ հասկանալ հրատապությունը, եթե կարող ենք այլ միջոցներ ձեռնարկել առանց վճարում կատարելու թող սպասեն:
Ելույթ - Հ. Ա. Առաքելյան - Չեն կարողանում բաժանորդ դառնալ, Արարատի ծնողը չի շտապում: 
Ելույթ - Ն. Հարությունյան - Քվեարկենք մտնի աճուրդ, եթե չեն ցանկանում թող չմասնակցեն: Մեկ ամիս տևելու է:
Որոշման նախագիծը դրվեց քվեարկության:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner