Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 27-ի «Սիսիան քաղաքում 2018 թվականի գարնանը և աշնանը ծառերի հատում ու էտ իրականացնելու մասին» թիվ 35-Ա որոշման մեջ կատարել լրացումներ և որոշման հավելվածը լրացնել 12, 13, 14, 15, 16 և 17 կետերով` համաձայն հավելվածի: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |