Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով _11  կողմ,   -  դեմ,    -   ձեռնպահ

1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող հետևյալ ծրագրային հայտերին՝

1) «Լուսավորության համակարգի ընդլայնում Աշոտավան, Բալաք, Անգեղակոթ, Շաղատ, Իշխանասար, Ախլաթյան, Թասիկ բնակավայրերում և Սիսիան քաղաքում», 
2) «Սիսիանի համայնքի Սայաթ-Նովա, Շահումյան, Ա.Մանուկյան փողոցները, Սյունիքի փողոցից Ույծ բնակավայր տանող ճանապարհահատվածի և Շաքի բնակավայրի կենտրոնական փողոցի հիմնանորոգում»,  
3) «Որոտնավան և Վաղատին բնակավայրերում նախադպրոցական կրթության ապահովում, Սիսիանի համայնքի թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երի, Նորավան, Շամբ և Տոլորս բնակավայրերում գտնվող խմբերի վերանորոգում և գույքի արդիականացում», 
4) «Սիսիան քաղաքի Սիսական 31 հասցեի վարչական շենքի, Որոտնավան բնակավայրի վարչական շենքի տանիքի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և գեղարվեստի դպրոցի շենքերի տանիքների վերանորոգում, Սիսական 41 հասցեում գտնվող վարչական շենքի տանիքի և պատուհանների վերանորոգում»,  
5) «Սիսիան քաղաքի Սիսական 13, Ն.Ադոնցի 6, Սիսական 34, Չարենցի 2, Չարենցի 4, Չարենցի 6, Չարենցի 8, Խանջյան 1, Խանջյան 3, Խանջյան 5, Խանջյան 7 և Որոտան 7 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և Շահումյան 72, Սիսական 13, Սիսական 46 շենքերի էներգաարդյունավետ արդիականացում»: 

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԻՎԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner