ԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ներկայացման ամսաթիվ`
02 օգոստոս 2025
Առաջարկը մերժվել է
ԼԱՈՒՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Կանաչ համայնք և բարեկարգում
61 0
Առաջարկ
ԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կառուցի՛ր քո խաղահրապարակը» «Ակտիվ ապրելակերպի, բնության ու արվեստի միաձուլում՝ մանկական հանրային տարածքում» Սիսիան քաղաքի խաղահրապարակի վերակառուցման համալիր նախագիծ 1․ ՆԱԽԱԳԾԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այս նախագիծը նպատակ ունի վերափոխել քաղաքի այգիներից որևէ մեկը՝ ստեղծելով բազմաֆունկցիոնալ, ներառական և բնապահպանորեն կայուն տարածք՝ երեխաների ֆիզիկական, սոցիալական, ստեղծագործական և մտավոր զարգացման համար։ Նախագիծը միավորում է շարժողական ակտիվությունը, հանգիստը, բնությունը և արվեստը՝ ի նպաստ համայնքային կապերի ամրապնդման։ 2․ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ✔ Հին խաղահրապարակներն ու այգիները ֆունկցիոնալ չեն ՝ անվտանգությունը չի ապահովվում, ակտիվ-հանգստի տարրերը բացակայում են։ ✔ Համայնքը չունի կազմակերպված բնական միջավայրով ինտեգրված հանգստի գոտի։ ✔ Երեխաները չունեն հավասար զարգացման հնարավորություններ՝ ըստ տարիքային կամ ֆիզիկական առանձնահատկությունների։ ✔ ֆիզիկական զարգացման ու գեղարվեստական կրթության տարրերը բացակայում են հանրային տարածքներում։ 3 ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ I. Կենտրոնական տարր – ՀԵծԱՆՎԱՅԻՆ ՎԱԶՔՈՒՂԻ • Ապահով երթուղի՝ մինչև 300 մ երկարությամբ/ կախված տարածքի ընտրությունից/ • Բացարձակ անվտանգություն՝ ռետինե ծածկույթ, սահմանային շերտեր • Տարիքային տարանջատում՝ խաղային գոտիներ • Տեսադիտարկման վայրեր ծնողների համար II. ՊԱՍԻՎ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻՆԵՐ • Նստատեղեր ստվերում • Տարածություն հաշմանդամություն ունեցող անձանց համար • III. ՋՐԱՅԻՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ • Օգտագործել փոքր ջրային մակերեսներ օդի մաքրությունն ու խոնավությունն ապահովելու համար IV. ԲՆՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏ • Բուսատեսակների անտառային գոտի • Էկո արահետ՝ տեղեկատվական ցուցատախտակներով • Հողային թմբեր՝ որպես խաղային ռելիեֆ V. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐ՝ ԲՆԱԿԱՆ ՍՏՎԵՐՈՒՄ • Մագլցման պարաններ • Մեծ սաղարթներ՝ ծառեր, կանաչ գոտիներ • Բազմաֆունկցիոնալ փայտից թռիչքային հարթակներ VI. ՔԱՆԴԱԿՆԵՐ • Արվեստագետների ստեղծագործական աշխատանքներ • Քանդակներ՝ ինտերակտիվ տարրերով՝ լսելի, շարժվող, փայլող Կրթական վահանակներ՝ «Արվեստը բնության մեջ» թեմայով 4․ ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Ընդհանուր նպատակ Ստեղծել ժամանակակից, բազմաֆունկցիոնալ այգի/մանկական խաղահրապարակ, որը խթանում է երեխաների համակողմանի զարգացումը՝ ապահովելով անվտանգ միջավայր, շարժման, շփման, հանգստի, բնության և արվեստի միջավայրերի համակեցություն։ Հատուկ նպատակներ Նպատակ Արդյունք Հետաքրքիր ու ապահով ֆիզիկական շարժման պայմաններ ստեղծել Հեծանվային երթուղի՝ տարանջատված տարիքային խմբերով Ծնողների ներգրավում և պասիվ հանգստի հնարավորություն Հանգստի գոտիներ՝ ստվերում, հարմարություններով Ջրային տարրեր և կանաչապատում Սոցիալական ինտեգրում և հավասար հնարավորություն Ներառական մուտքեր, շփման գոտիներ, բազմաոճ լուծումներ Գեղարվեստական կրթության խթանում Տեղադրված քանդակներ՝ բացատրական վահանակներով 5․ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ • Հատուկ մուտքեր և ուղիներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար • Արեգակնային լույսեր, վերամշակվող և բնական նյութեր • Տեղային արտադրողների, արվեստագետների և երիտասարդ կամավորների ներգրավում 6․ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Խումբ Առավելություն Երեխաներ՝ բոլոր տարիքային խմբերը Ակտիվ, ապահով, ինտերակտիվ միջավայր Ծնողներ / մեծահասակներ Ներգրավվածություն, հանգստի որակյալ գոտի Տեղական դպրոցներ Արտադասարանական գոտի արվեստի և բնության համար Արվեստագետներ և վարպետներ Հանրային արվեստի ցուցադրման հարթակ Համայնքի ողջ բնակչություն Բարեկարգ, կանաչ, կլիմայորեն հարմարեցված տարածք 7․ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ Այգի/խաղահրապարակը հնարավորություն կտա Սիսիան քաղաքի բնակչությանը և հատկապես երեխաներին ունենալ ապահով, համակարգված, մշակված ․․․ միջավայր, որը համայնքի հանգիստը կդարձնի կազմակերպված և բարեկեցիկ։ 8․ ՆԱԽԱԳԾԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ Փուլ Տևողություն Նախագծում, մասնակցային քննարկումներ 1-2 ամիս Ճարտարապետական նախագծում և հաստատում 2-3 ամիս Շինարարություն և կանաչապատում 3-7 ամիս Արվեստի տարրերի տեղադրում Զուգահեռ՝ քննարկումներ Բացման միջոցառում և շահառուների ներգրավում 2 շաբաթ Նախագիծը առաջարկվում է իրականացնել Սիսիան քաղաքի այգիներից մեկում՝ հաշվի առնելով դրանց նախկին նշանակությունն ու դերը ինչպես նաև դրանց վերաիմաստավորումը համայնքային կյանքում։ Նախատոսվող այգիներն են՝ Երևանյան, Կինոյի շենքի ետնամասի, Սիսական փողոցի հարակից այգիները։ Կարող են դիտարկվել նաև այլ տարածքներ, որոնք կլինեն համապատասխան նախագծին։
Առաջարկի հասցեն քրտեզի վրա
Առաջարկի հասցեն 2 Garegin Nzhdeh St, Սիսիան 3501, Հայաստան
Առաջարկը մերժվել է