Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին մասի 19) կետով և նկատի ունենալով «Աղվան Մինասյանի անվան ՄՊՍԿ» ՀՈԱԿ-ի, «Զ.Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենների գրություններն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Զեղչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի երեխաների՝ Արմինե Մկրտչյանին, Հայկ Պողոսովին, Կարեն Մարտիրոսյանին, Աիդա Սարգսյանին և Մարիամ Ամիրյանին 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար մատուցված ծառայության դիմաց հաշվարկված 67000 /վաթսունյոթ հազար/ դրամ վարձավճարները: 2. Զեղչել «Զ.Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան Վարդուհի Մնացականյանի 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար մատուցված ծառայության դիմաց հաշվարկված 34000 /երեսունչորս հազար/ դրամ վարձավճարը: 3. Զեղչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաներ՝ Նանե Դանիելյանին և Տիգրան Մինասյանին 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար մատուցված ծառայության դիմաց հաշվարկված 21500 /քսանմեկ հազար հինգ հարյուր/ դրամ վարձավճարները: 4. Սիսիանի համայնքի բյուջեի միջոցների հաշվին՝ կազմակերպություններին տրամադրել փոխհատուցում զեղչված գումարի չափով: 3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |