Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Վարդիթեր Վարդգեսի Վարդազարյանի 2021 թվականի հոկտեմբերի 13-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Դարբաս բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.07757հա հողամասը (կադաստրային թաղամաս` 09-031-0050-ից) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Դարբաս բնակավայր, 9-րդ փողոց, թիվ 19 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: