Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 3) կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 5-րդ մասով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 89(Ն) որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1. Որոշման 1-ին կետի 1) ենթակետի «եկամուտների գծով՝ 392731.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով՝ 393674.1 հազ. դրամ» բառերով:
2. Որոշման 1-ին կետի 2) ենթակետի «ծախսերի գծով` 403618.7 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 404561.8հազ. դրամ» բառերով:
3. Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում (համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:
4. Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի:
5. Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի:
6. Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 4-ի: