Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Սուրեն Արթուրի Գալստյանի 2022 թվականի հունվարի 17-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող անշարժ գույքը՝ 0.114հա հողամասը (ծածկ.՝ 09-006-267-020) և նրա վրա կառուցված բնակելի տունը, հասցեավորել և տրամադրել քաղաք Սիսիան, Հարավ-արևմտյան թաղամաս, 8-րդ փողոց, թիվ 43 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: