Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20) կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4) կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 81(Ն) որոշումը, հաշվի առնելով Սիսիանի քաղաքապետարանի և Սուրեն Վարդանյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրի 2.1.5 կետը, նկատի ունենալով Ս. Վարդանյանի 2015 թվականի սեպտեմբերի 7-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան-Շաքե խճուղի 11 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման 3693քմ (ծածկ.09-006-0201-0010) հողամասը 2016 թվականին ուղղակի վաճառքի միջոցով` 1քմ 342 ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել այն փաստացի տիրապետող, հողամասի վարձակալության պայմանագրով գնման նախապատվություն ունեցող անձ, քաղաքացի Սուրեն Վարդանյանին` զբոսաշրջային տուն կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: