Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 5-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2016 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 81(Ն) որոշման մեջ կատարել լրացումներ և որոշման հավելվածը լրացնել 23) և 24) կետերով` համաձայն հավելվածի: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |