Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Ներսես Սուրենի Զաքարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Դարբաս բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.094հա հողամասը (ծածկ.` 09-031-056-0018) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, հասցեավորել և տրամադրել Դարբաս բնակավայր 6-րդ փողոց թիվ 8 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: