Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին մասի 20) կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 46.2 կետի ա) ենթակետը և 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումը, նկատի ունենալով Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 11-ի թիվ 35(Ա) և 2016 թվականի մարտի 14-ի թիվ 11(Ա) որոշումներն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնապահ
1. 2016 թվականին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ հողամասերը.
1) Որոտան 4/2-9 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0143) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
2) Որոտան 4/2-8 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0294-0142) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
3) Գայի փողոցի 3/1-7 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0094-0228) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
4) Գայի փողոցի 3/1-8 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0094-0227) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
5) Գայի փողոցի 10/3-4 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0094-0229) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1 քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
6) Խանջյան 52/1-1 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0239-0227) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1 քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
7) Չարենցի փողոցի 4/1-6 հասցեի 18քմ հողամասը (ծածկագիր՝09-006-0249-0144) շարժական առևտրի կրպակ տեղադրելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1 քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: