Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 17
 
Համար 17Ամսաթիվ 23/10/2025 10:00
Վարող ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *
2025 թվականի հոկտեմբերի 23-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները և Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի բնակավայրերի աշխատակիցները։
Խորհրդակցության թեման կրկին վերաբերում էր ապառքների ցուցանիշներին, ինչի կապակցությամբ Հովսեփ Առաքելյանը մեկ առ մեկ անդրադարձել է բնակավայրերին՝ տեղեկացնելով, որ այսուհետ այս ձևաչափով հանդիպումներ իրականացնելու է ամիսը երկու անգամ։
Հովսեփ Առաքելյանը հորդորել է բնակավայրերի Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներին լինել ավելի խստապահանջ ու հետևողական, քանի որ հավաքագրման բարձր ցուցանիշով է պայմանավորված Սիսիան քաղաքի և Սիսիան համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը՝ նշելով, որ ցուցանիշները բարելավելու համար համայնքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով հարուցվում են վարչական վարույթներ այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափում են հարկային պարտավորությունները կատարելուց։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner