Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 05/09/2025 10:00
Վարող ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *
Սույն թվականի օգոստոսի 5-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, իրավաբան Սուսաննա Սահակյանը, համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող Նունե Օրդուխանյանը, Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի բնակավայրերի աշխատակիցները։
Քննարկման թեման վերաբերում էր բնակավայրերի ապառքների ցուցանիշներին, ինչի կապակցությամբ Հովսեփ Առաքելյանը մեկ առ մեկ անդրադարձել է բնակավայրերին։
Համայնքի ղեկավարը հորդորել է բնակավայրերի Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներին լինել ավելի խստապահանջ ու հետևողական, քանի որ հավաքագրման բարձր ցուցանիշով է պայմանավորված Սիսիան քաղաքի և Սիսիան համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը։ Նա նաև շեշտել է, որ ցուցանիշները բարելավելու համար համայնքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով հարուցվում են վարչական վարույթներ այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափում են հարկային պարտավորությունները կատարելուց։
Հովսեփ Առաքելյանն առանձնահատուկ անդրադարձել է աշխատանքային կարգապահությանը՝ հավելելով, որ առավել քան խիստ է լինելու այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր հետայսու կխախտեն աշխատանքային գրաֆիկը և կխուսափեն աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելուց։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner